Քլոյնում Էրդողանի կառավարության դեմ բազմամարդ բողոքի ակցիա է կայացել
Международные новостиԳերմանիայի Քյոլն քաղաքում նոյեմբերի 12-ին մոտ 20 հազար մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի կառավարության դեմ, հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ քրդերի եւ ալավիների կողմնակիցները ցույց են կազմակերպել Հռենոս գետի գետի երկայնքով: Մոտ 300 երիտասարդներ՝ շատերը դիմակներով եւ Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության խորհրդանիշներով, հետ են մնցել ցուցարարներից եւ սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով մեկ ոստիկան է վիրավորվել:
Իշխանությունները հայտնել են, որ որոշ ցուցարարներ կալանավորվել են: