Ֆիլիպինների հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ
Международные новостиՆոյեմբերի 13-ին Ֆիլիպինների հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Եվրոպական սեյսմոլոգիական միջերկրածովյան կենտրոնը (EMSC):
Նշվում է, որ ցնցումները տեղի են ունեցել Ջոմալիգ կղզուց 62 կմ հյուսիս: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: