Բորիս Ջոնսոնը Դոնալդ Թրամփին համարում է «գործարքներ կնքելու վարպետ»
Международные новостиՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը «շատ դրական բաներ էլ է պարունակում», հայտնում է BBC–ն։
Ջոնսոնը, որը մինչ այդ Թրամփին հանդիմանում էր «անհավանական անկրթության» մեջ, հիմա առաջարկում է վաղաժամ դատողություններ չանել ԱՄՆ նորընտիր նախագահի մասին։ Ջոնսոնի խոսքով Թրամփը գործարքներ կնքելու վարպետ է, ու դա կարող է օգուտ տալ Մեծ Բրիտանիային։
Բրիտանիայի վարչապետի գրասենյակից էլ հայտնել են, որ Թրամփի ու Թերեզա Մեյի հարաբերությունները լավ են դասավորվում։