Թուրքիայում պաշտոնանկ է արվել 3456 դատավոր ու դատախազ
Международные новостиԹուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ) դեմ պայքարի շրջանակներում պաշտոնանկ է արվել 3456 դատավոր ու դատախազ։
Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի Դատավորների ու դատախազների խորհրդի (HSYK) փոխնախագահ Մեհմեթ Յըլմազը։
Նրա խոսքերով՝ 3696 դատավորներից ու դատախազներից, որոնք մեղադրվել են FETÖ-ի հետ կապերի համար, 3456-ն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։