Lufthansa գերմանական ավիաընկերության օդաչուները հերթական գործադուլին են պատրաստվում
Международные новостиLufthansa գերմանական ավիաընկերության օդաչուները ավիաընկերության ղեկավարության հետ բանակցությունների ձախողումից հետո պատրաստ են միանգամից անցնել բողոքի գործողությունների։ Այս մասին հայտնել է օդաչուների Vereinigung Cockpit (VC) արհմիությունը ՝ նշելով, որ յուրաքանչյուր գործադուլի մեկնարկի մասին կհայտարարվի 24 ժամ առաջ, փոխանցում է DW–ն։
Lufthansa-ում արդեն հինգ տարի է աշխատավարձերը չեն բարձրացրել, այդ ընթացքում ընկերությունը 5 մլրդ եկամուտ է ստացել, նշել է VC –ի նախագահ Իլյա Շուլցը։ Արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատավարձերը ավելի քան 20 տոկոսով։ 2014-ից այս կողմ Vereinigung Cockpit–ը ընկերությունում 13 գործադուլ է կազմակերպել։
Lufthansa-ի ու ընկերության օդաչուների միջեւ հին համաձայնագրի ժամկետը սպառվել է 2012-ին։ Այդ ժամանակվանից կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։ 13 գործադուլներից հետո իրավիճակը շարունակում է շատ բարդ մնալ, գրում է Spiegel Online թերթը։ Աշխատավարձերը 4․4 տոկոսով բարձրացնելու մասին Lufthansa –ի առաջարկը արհմիությունը չի ընդունել։