Դոդոնը հորդորել է Սանդուին ընդունել պարտությունը Մոլդովայի նախագահական ընտրություններում
Международные новостиՄոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 15-ին անցկացված մամուլի ասուլիսում «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության ղեկավար Մայա Սանդուին հորդորել Է ընդունել ընտրություններում կրած պարտությունը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի Է ունեցել նոյեմբերի 13-ին. պայքարը ծավալվել Էր Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Դոդոնի եւ «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության ղեկավար Սանդուի միջեւ: Ինչպես հետեւում Է նախնական տվյալներից, որոնք հրապարակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում, ընտրական հանձնաժողովների բոլոր արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո նախագահ Է դարձել Դոդոնը:
«Ինչպես ԿԸՀ-ի, այնպես Էլ մեր հաշվումները ցույց են տվել, որ մենք հաղթել ենք: Ընտրություններն արդեն ընդունել են մեծ թվով միջազգային դիտորդներ ԵԱՀԿ-ից, ԵԽԽՎ-ից, ԱՊՀ-ից: Բազմաթիվ շնորհավորանքներ են եղել պետությունների ղեկավարներից: Մի քանի րոպե առաջ ինձ շնորհավորեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,-ասել Է նա:
Դոդոնը դատապարտել Է իր քաղաքական ընդդիմախոսի բռնած դիրքը, որը մտադիր Է Սահմանադրական դատարանում բողոքարկել քվեարկության արդյունքները: «Դատապարտում եմ ընդդիմախոսների դիրքորոշումը, այն, որ նրանք չեն կարողանում Մոլդովայում ընդունել ժողովրդավարությունը, որ քաղաքացիներին հրահրում են ատելության, բողոքների եւ ընտրությունների չճանաչման: Հարգելի ընդդիմախոսներ, արիացեք եւ ընդունեք պարտությունը»,-նշել Է նա:
Ընտրված նախագահի խոսքով՝ ընտրություններում ձախ ուժերի հաղթանակը մաքուր Էր: «Այս անգամ մենք չենք զիջի: Մեր հաղթանակը մենք կպաշտպանենք… Խնդրում եմ բոլոր քաղաքական ընդդիմախոսներին՝ հանդարտվեք… Ես պատրաստ եմ երկխոսության: Բողոքներով կարելի՞ Է ինչ-որ հարց լուծել: Դուք միայն պառակտում եք հասարակությունը»,-հավելել Է Դոդոնը:
Ավելի վաղ Մայա Սանդուն, որը դարձել Է եվրոպամետ ուժերից նախագահի միասնական թեկնածուն, հայտարարել Է, որ պատրաստվում Է Սահմանադրական դատարանում բողոքարկել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: «Ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով: Մենք կսպասենք դիտորդների հաշվետություններին, կհավաքենք անհրաժեշտ նյութեր եւ արդյունքները կբողոքարկենք Սահմանադրական դատարանում: Դրանից հետո կորոշենք՝ ինչ ենք անելու այնուհետեւ»,-ասել Է Սանդուն: Նա նաեւ հայտնել Է, որ կպահանջի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ալինա Ռուսուի եւ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գալբուրի պաշտոնաթողությունները, որոնց մեղադրել Է արտասահմանում բավարար թվով ընտրական տեղամասեր չկազմակերպելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: