Չավուշօղլուն Շտայնմայերի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևին
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
Չավուշօղլուն դատապարտելի է համարել բանաձևի ընդունումն ու հույս հայտնել, որ թուրք-գերմանական հարաբերություններն ամենակարճ ժամանակում կվերադառնան «նախկին վիճակին»:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ.հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»անվանումը: Բանաձևն ընդունվել է՝ ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայնընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաս տանի և Թուրքիայի հաշտեցմանգործընթացին նպաստելու մղումները:Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին`նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:
Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչներիկուսակցությունները: