ՄԱԿ․ Սիրիայում ինը միլիոն մարդու սպառնում է թերսնում ու սով
Международные новостиՍիրիայում արդեն հինգ տարի շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ տեղի գյուղացիները մեծ դժվարությունների են բախվում։ Այդ երկրում մթերքի արտադրությունը ռեկորդային ցածր նիշերի է հասել։ Ինը միլիոն մարդու սպառնում է թերսնում ու սով։ Նման եզրակացության են հանգել Համաշխարհային պարենամթերային ծրագրի գյուղատնտեսական ու պարենամթերային կազմակերպության փորձագետները՝ Սիրիա կատարած այցից հետո, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Կազմակերպության ներկայացուցիչ Ալեսսանդրո Կոստանտինոյի խոսքով, պատերազմի սկզբում սննդամթերքի պակաս նկատվում էր քաղաքներում, իսկ հիմա սովն արդեն սպառնում է գյուղացիներին։
Դեֆիցիտը հանգեցրել է պարենամթերքի գների աճին, միաժամանակ գյուղացիներն էլ իրենց ակնկալած եկամուտը չեն ստացել տեղական արժույթի արժեզրկման ու տնտեսական պատժամիջոցների հետեւանքների պատճառով։