ՆԱՏՕ-ն ուզում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի հետ
Международные новостиՆԱՏՕ-ն ուզում է Ռուսաստանի հետ երկխոսություն զարգացնել, այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 14-ին համաձայնել են աշխատել «կառուցողական համագործակցության» ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«ՆԱՏՕ-ի ուղերձը այն է, որ մենք ուզում ենք զարգացնել երկխոսություն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը մեր խոշորագույն հարեւանն է։ Ռուսաստանը ոչ մի տեղ չի անհետանա ու մանավանդ այս ժամանակաշրջանում, երբ լարվածությունը ուժեղանում է, ու երբ մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների անվտանգության ոլորտում, կարեւոր է երկխոսել»,- ասել է Սթոլթենբերգը լրագրողներին Բյուսելում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների հետ բանակցությունները սկսելուց առաջ։ «Մենք կարեւոր ենք համարում բոլոր պետությունների՝ այդ թվում Ուկրաինայի տարածքային ամբողջականոթյունը հարգելը, դրա համար էլ երբեք չենք ընդունի ու չենք համաձայնի Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտմանը»,- ամփոփել է նա։