Անկարայում Իսրայելի նոր դեսպան
Международные новостиԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Անկարայում Իսրայելի դեսպանի պաշտոնում նշանակվել է Էյթան Նաեհը, ով 1990-ական թվականներին նույնպես աշխատել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատանը։
Ակնկալվում է, որ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու է Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին մոտ կանգնած մարդ։
Խոսքը Դավութօղլուի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Քեմալ Օքեմի մասին է։ Իսրայելն այժմ սպասում է Թուրքիայի պատասխան քայլին՝ նրա կողմից դեսպան նշանակելուն։
Դեսպանների նշանակումը տեղի է ունենում Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացումից 6 տարի անց։