Լեյլա Յունուս․Ադրբեջանում ռեպրեսիաները շարունակվում են ամեն օր
Международные новостиԱդրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը քաղբանտարկյալների նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել․
«Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մենք ավարտեցինք Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը կազմելու աշխատանքները ու այն ուղարկում ենք Ձեզ, ընկերներ։ Այս ցուցակն այսօրվա դրությամբ ներառում է 160 մարդու անուն, այն կազմելու համար շատ ժամանակ ու եռանդ ենք ծախսել։ Բայց նույնիսկ հիմա մենք չենք կարող վստահաբար ասել, որ սա քաղաքական ճնշումների զոհերի վերջնական ու ամփոփիչ ցուցակն է։ Ադրբեջանում ճնշումները շարունակվում են ամեն օր, ամեն ժամ։ Երկուսին ազատ են արձակում, երեքին բանտ են նստեցնում։ Ոչ մի երաշխիք չկա, որ ամբողջական տեղեկություն ես հավաքել վարչակազմի բոլոր բանտարկյալների մասին։ Բայց պետք է փորձել։ Այս ցուցակի երեք հեղինակները իրենց անձնական փորձով գիտեն, թե ինչ է նշանակում ադրբեջանական բանտում ազատազրկումը։ Եվ մեզ համար ակնհայտ է՝ սարսափելի չէ, եթե այս ցուցակում լինեն մարդիկ, որոնք արդեն ազատ են արձակվել, բայց մենք դրա մասին չենք հասցրել իմանալ։ Կարեւորը, որ մենք չմոռանանք նշել այն մարդկանց, ովքեր ազատազրկման մեջ են։
Ես կազմում եմ քաղբանտարկյալների ցուցակները 1988-ից սկսած։ 90-ականներին ամենամեծ թիվը՝ ավելի քան 80 տոկոսը, ղարաբաղյան պատերազմի վետերաններն էին։ Այսօր ամենամեծ թիվը կազմում են հավատացյալները։ Ես հասկանում եմ իմ այն ընկերներին, որոնք վախենում են աջակցել հավատացյալներին ու ցուցակում ներառել հավատացող մուսուլմանների անունները։ Շատ բարդ է աջակցել ու պայքարել հանուն նրանց, ում հայացքները չես կիսում, ավելին՝ վտանգավոր ո ւ վնասակար ես համարում։ Ես դա հասկանում եմ։ Ես բազմիցս ստիպված եմ եղել ցուցակում ներառել նախկին պետծառայողների, որոնց անձամբ ես ատում էի, բայց ես ներառել եմ նրանց ու հիմա էլ եմ նույնը անում։
Իրավապաշտպանը պետք է աշխատի Վոլտերի արտահայտած սկզբունքով․
«Ես համաձայն չեմ ձեր ասած բառերից ոչ մեկին, բայց պատրաստ եմ մահանալ հանուն այդ բառերն ասելու ձեր իրավունքի»։
Մենք շարունակում ենք հավաքել տեղեկություններ ռեպրեսիաների զոհեի մասին, բռնապետական վարչակարգով երկրում չկա ու չի կարող լինել ավարտուն ու միասնական ցուցակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիեշցնենք, որ Լեյլա Յունուսը միայն արեւմտյան երկրների միջամտության շնորհիվ է կարողացել լքել Ադրբեջանը երկարատեւ ազատազրկումից հետո։ Յունուս ամուսիններին մեղադրել էին Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։