Բան Կի Մունը Թրամփի հետ քննարկել է Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի ապագան
Международные новостиԱշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չէ գլոբալ տաքացման հետեւանքներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մամուլի ասուլիսի ժամանակ Մարաքեշում, որտեղ անցնում է Կլիմայի վերաբերյալ ՄԱԿ շրջանակային հռչակագրի կողմերի համաժողովը։
Բան Կի Մունը հայտնել է, որ անցած շաբաթ ինքը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում անդրադարձել են նաեւ Փարիզյան համաձայնագրին։ «Ես նրա հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել, նաեւ՝ կլիմայական փոփոխությունների հարցը։ Ես առաջվա պես լավատեսաբար եմ տրամադրված կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում մեր ջանքերը համախմբելու հարցում։ Տեսեք՝ ինչի ենք մենք հասել։ Փարիզյան համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռեկորդային կարճ ժամանակում»,- ասել է Բան Կի Մունը։
Նա շեշտել է, որ մանրամասն պատմել է Թրամփին նրանից միջազգային համայնքի ակնկալիքների մասին։ «Հույս ունեմ, որ նա հաշվի կառնի այդ ակնկալիքները ու կգիտակցի կլիմայական փոփոխությունների խնդրի ամբողջ լրջությունն ու հրատապությունը»,- ասել է նա։ «Երբ նա կկսի իր պաշտոնավարումը՝ նա կհասկանա դա ու կվերանայի իր նախընտրական արտահայտությունները»,- հավելել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզչության ընթացքում դեմ էր արտահայտվում Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրին։