Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարը հեղափոխության կոչ է արել
Международные новостиՖրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուեալ Մաքրոնը, որը հայտնել է նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, կոչ է արել ժողովրդավարական հեղափոխություն սկսել երկրում, հայտնում է RFI –ն։
«Մենք հիմա լուրջ փոփոխությունների դարաշրջանում ենք ու չենք կարողանա այդ մարտահրավերներին պատասխանել գործող իշխանությունների հետ»,- ասել է Մաքրոնը իր ելույթի ժամանակ։
Հիշեցնենք, որ Մաքրոնը Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար էր 2014-ի օգոստոսից մինչեւ 2016-ի օգոստոս։ Այս տարվա ապրիլին Մաքրոնը ստեղծել էր իր սեփական քաղաքական շարժումը։