Բուլղարիայի խորհրդարանը ընդունել է կառավարության հրաժարականը
Международные новостиԲուլղարիայի խորհրդարանը ընդունել է վարչապետ, «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության նախագահ Բոյկո Բորիսովի կառավարության հրաժարականը։ Բորիսովը արձագանքել է իր կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչեւայի պարտությանը նախագահական ընտրություններում, հայտնում է DW–ն։
Բուլղարիան հիմա բարդ վիճակում է հատնվել՝ հիմնական քաղաքական ուժերը պատրաստ չեն նոր կառավարություն ձեւավորել, հետեւաբար ամենայն հավանականությամբ երկրում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Սակայն հեռացող նախագահ Ռոսեն Պլեվնելիեւը, ըստ սահմանադրության, արդեն չի կարողանա ոչ լուծարել խորհրդարանը, ոչ էլ ընտրություների օր հաստատել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը։
Այսպիսով, նա պետք է մինչեւ 2017-ի հունվարի 22-ը նշանակի անցումային ժամանակաշրջանի կառավարություն, որն էլ հենց կկառավարի երկիրը մոտակա ամիսներին, ինչի հետեւանքով Բուլղարիայում հնարավոր է հերթական կառավարական ճգնաժամը։
Բուլղարիայի նախագահական ընտրություններում ձայների մեծ տարբերությամբ հաղթել է 53-ամյա անկուսակցական պաշտոնանկ գեներալ Ռումեն Ռադեւը, որը ընդդիմադիր սոցիալիստների կողմից էր առաջադրվել ու կողմ է Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավմանը։ Պետության գործող նախագահ արեւմտամետ Ռոսեն Պլեվնելիեւը հրաժարվել էր առաջադրել իր թեկնածությունը նոր ժամկետով։