Չեխիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Իվանա Թրամփին համարձակության համար
Международные новостиՉեխիայի նախագահ Միլոշ Զեմանը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կնոջը ՝ Իվանային ու շնորհակալություն հայտնել «համարձակության» ու Չեխիայում ԱՄՆ դեսպան դառնալու հնարավորությամբ հետաքրքրվելու համար։
AP-ի փոխանցմամբ, Զեմանը նշել է, որ ԱՄՆ-ն չէր կարող Իվանայից «լավ դեսպան ուղարկել Չեխիա»։ Նա շեշտել է, որ բավականությամբ կհանդիպի Իվանայի հետ ու կծանոթացնի նրան իր կնոջ հետ, որի անունը նույնպես Իվանա է։
Իվանա Թրամփը Դոնալդ Թրամփի առաջին կինն է, երեք երեխաների մայր, ծագումով չեխուհի։