Ցուցարարները ներխուժել են Բրազիլիայի կոնգրեսի շենք
Международные новостиԲրազիլիայի մայրաքաղաքում ցուցարարները, որոնք բողոքում էին սոցվճարները սահմանափակելու՝ կառավարության ծրագրերի դեմ, ներխուժել են Ազգային կոնգրեսի շենք ու զբաղեցրել նիստերի դահլիճը։
BBC-ի փոխանցմամբ որոշ ցուցարարները հաջողացրել են բեմ բարձրանալ ու զբաղեցնել խոսնակի տեղը։ Ակցիային ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցում։ Ոստիկանությունը փորձում է ցուցարարներին հանել շենքից։
Բոլոր սոցիալական վճարները 20 տարով սառեցնելու՝ կառավարության նախաձեռնության դեմ բողոքի ակցիաները արդեն մեկ շաբաթ է շարունակվում են երկրում։