Պորոշենկոն ու Բայդենը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզոֆ Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների համագործակցության հարցերը։
Պորոշենկոյի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների համատեքստում։ Նրանք նշել են, որ կարեւոր է համակարգել ջանքերը, որպեսզի Ռուսաստանից պահանջեն մինսկյան պայմանավորվածությունների կատարում ու պահպանեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը մինչեւ Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը։