ԵՄ երկրներում շուրջ 25 մլն երեխայի աղքատություն է սպառնում
Международные новостиԵՄ երկրներում շուրջ 25 մլն երեխաներ աղքատության սպառնալիքի տակ է ապրում, հայտնում է RFI –ն՝ վկայակոչելով Eurostat-ը։ 25 միլիոնից 26․9 տոկոսը ԵՄ բնակիչներն են, որոնք 17 տարեկանից փոքր են։
Ըստ Eurostat-ի չափանիշերի, համարվում է, որ երեխային աղքատություն է սպառնում, եթե կա հետեւյալ պայմաններից մեկը՝ նրա ընտանիքը ցածր եկամուտներ ունի , կամ նրա ընտանիքը «անհրաժեշտ քանակության աշխատանք չունի»։
Նման երեխաների 46․8 տոկոսը Ռումինիայում է բնակվում։ Այս հակավարկանիշում հաջորդ տեղերը զբաղեցնում են Բուլղարիան (43,7%), Հունաստանը (37,8%), Հունգարիան (36,1%), Իսպանիան (34,4%) ու Իտալիան (33,5%)։ Ինչ վերաբերում է բերեկեցիկ երկրներին, ապա առաջին տեղում Շվեդիան (14%) է, որին հաջորդում են Ֆինլանդիան (14,9%) ու Դանիան (15,7%)։