Ամերիկացիների կեսից ավելին ընտրություններից հետո ավելի մեծ վստահություն Է տածում Թրամփի նկատմամբ
Международные новостиԱմերիկացիների կեսից ավելին (51 տոկոսը) նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո սկսել Է ավելի մեծ վստահություն տածել ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի եւ պետությունը ղեկավարելու նրա ընդունակությունների նկատմամբ, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ինչպես նոյեմբերի 16-ին հայտնել Է Գելլապի սոցիոլոգիական ծառայությունը, որը հրապարակել Է իր ուսումնասիրության արդյունքները, համանման ցուցանիշներ են ունեցել նաեւ նախկին նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը (2001-2009) եւ Բիլ Քլինթոնը (1993-2001) երկրում կայացած քվեարկությունից հետո՝ համապատասխանաբար 54 տոկոս եւ 53 տոկոս:
ԱՄՆ-ի հարցված բնակիչները նշել են, որ իրենք տպավորված են պետության ընտրված ղեկավարի վերջին օրերի ելույթներից ու գործողություններից: Ընդ որում հանրապետականի մրցակցուհու՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմնակիցների 19 տոկոսը նույնպես ընդգծել Է, որ իրենք «ավելի վստահ են դարձել» նրա հարցում:
Մինչդեռ հարցման մասնակիցների 40 տոկոսը նշել Է, որ Թրամփի վերջին հայտարարությունների կապակցությամբ «պակասել Է վստահությունը» ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնելու նրա ընդունակաթյունների հարցում:
Հարցումը, որին մասնակցել են երկրի 1019 չափահաս քաղաքացիներ, անցկացվել Է նոյեմբերի 9-ից մինչեւ 13-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: