Մուշում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել
Международные новостиԹուրքիայի Մուշ նահանգի Բուլանըք գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցը:
Դեպքը տեղի է ունեցել ավտոճանապարհի վրա: Զոհեր կամ վիրավորներ չկան: Իրավապահ մարմիններն անմիջապես ժամանել են դեպքի վայր: Տարվում են ուսումնասիրություններ` պարզելու մեքենայի պատկանելությունը: