Թուրքիայում ձերբակալել են Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության ևս մեկ համանախագահի
Международные новостиԹուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Քումարան Յուքսեքը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նշվում է, որ ավելի վաղ Յուքսեքը կանչվել է հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, այդ պատճառով էլ Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության համանախագահին ձերբակալել են:
Ավելի վաղ ձերբակալվել, ապա նաև կալանավորվել էր կուսակցության մյուս համանախագահ Սեբահաթ Թունջելը:Դատարանը Թունջելին կալանավորելու որոշում է կայացրել «զինված խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով: