ՌԴ ՕՏՈւ-երը թեւավոր հրթիռներով հարվածել են Սիրիայում զինյալների օբյեկտներին
Международные новостиՌուսաստանի ՕՏՈւ ռազմավարական հրթիռակիրները նոյեմբերի 17-ին թեւավոր հրթիռներով հարվածել են Սիրիայում ԻՊ ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների օբյեկտներին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
ՌԴ ՊՆ տեղեկություններով, օդային տեղակայման թեւավոր հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի ջրային ավազանի օդային տարածքից։ Հայտնում են, որ օդանավերը երկինք են բարձրացել ՌԴ աէրոդրոմներից մեկից ու թռիչքի ժամանակ երկու անգամ լիցքավորվելով ՝ հաղթահարել ավելի քան 11 հազար կմ։
Հրթիռակիր օդանավերի երթուղին անցնում էր հյուսիսային ծովերի ու Արեւելյան Ատլանտիկայի վրայով։