PYD-ի ջոկատները դուրս կբերվեն Մանբիջից
Международные новостиԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Սիրիայի Մանբիջ քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է.
«PYD-ի զինյալները պետք է լքեն այդ քաղաքը։ ԱՄՆ-ը, ով ավելի վաղ Թուրքիային խոստացել էր, որ PYD-ի ջոկատները դուրս կբերվեն Մանբիջից, գիտակցում է այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման անխախտ լինելը։
Հենց դրա համար էլ Վաշինգտոնն ուժեղացնում է ճնշումը PYD-ի ու նրա ռազմական թև YPG-ի վրա։ Ակնհայտ է, որ ահաբեկիչները շուտով կլքեն այդ քաղաքը և կվերադառնան Եփրատ գետի արևելյան ափ»։