Մոզամբիկում բենզինատար մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 73, տուժել 110 մարդ
Международные новостиԱռնվազն 73 մարդ է զոհվել ու 110- ն էլ տուժել Մոզամբիկում վառելիքի փոխադրման համար նախատեսված ավտոցիստերնի պայթյունի հետևանքով, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Մալավիի հետ սահմանին։ Մարդիկ փորձում էին շրջված բենզինատար մեքենայից թափել վառելիքը, երբ տեղի է ունեցել պայթյունը։ Բենզինատար մեքենան վառելիքը Մալավի էր տանում Բեյրա քաղաքից։