Ստոլտենբերգը հորդորել է Թուրքիային հարգել օրենքի գերակայությունը
Международные новостиՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ծառայություն իրականացնող որոշ թուրք զինվորականներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ապաստան ստանալու դիմում են ներկայացրել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ստոլտենբերգը նշել է, որ Թուրքիան շարունակում է կարևոր գործընկեր մնալ ՆԱՏՕ-ի համար և որ նա դատապարտել է ռազմական հեղաշրջման փորձը, սակայն ընդգծել է, որ պաշտոնական Անկարան պետք է հարգի օրենքի գերակայությունը անգամ այն դեպքում, երբ զինված ուժերում փորձում է գտնել հեղաշրջման փորձի մասնակիցների:
«Որոշ թուրք սպաներ, ովքեր աշխատում են ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներում, ապաստան են խնդրել այն երկրներից, որտեղ բնակվում են»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա հայտնել է, որ նոյեմբերի 20-ին այցելելու է Ստամբուլ` մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նիստին: