Ռուսաստանը մտադիր չէ քննարկել հակառուսական պատժամիջոցները ԱԽՏՄ գագաթնաժողովի շրջանակում
Международные новостиՌուսաստանը մտադիր չէ Լիմայում Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում որեւէ մեկի հետ քննարկել հակառուսաստանյան պատժամիջոցների հարցը, բայց դա չի խանգարում անդրադառնալ Մոսկվայի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Անկասկած, մենք բազմիցս հայտնել ենք, ու նախագահ Պուտինն էլ դա շեշտել է, որ պատժամիջոցային թեմատիկան մեր խնդիրը չէ, մենք երբեք նման պատժամիջոցների շուրջ երկխոսության նախաձեռնող չենք եղել։ Ռուսական կողմը ոչ մի մտադրություն չունի այդ հարցը բարձրացնել որեւէ մեկի հետ զրույցի ժամանակ։ Դրա համար էլ, ելնելով նրանից, որ դա մեր խնդիրը չէ, համապատասխանաբար, այն չի խանգարում երկխոսություն կառուցել ու շարունակել երկխոությունն այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն չեն ներկայացնում»,- ասել է Պեսկովը։