Թրամփը առաջին նշանակումներն է կատարել
Международные новостиԱմերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել է Գլխավոր դատախազության և Կենտրոնական հետախուզական վարչության նոր ղեկավարներ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշված պաշտոնները կզբաղեցնեն հանրապետական Ջեֆ Սեսիոնսը և կոնգրեսական Մայքլ Պոմպեոն։
Թրամփի շտաբի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սեսիոնսը համաձայն է զբաղեցնել Գլխավոր դատախազության ղեկավարի պաշտոնը։ Իսկ Մայքլ Պոմպեոն կդառնա ԿՀՎ-ի նոր ղեկավարը։
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կլինի ԱՄՆ-ի Հետախուզական վարչության նախկին ղեկավար Մայքլ Ֆլինը։