ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զրուցել է Թրամփի հետ
Международные новостиՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այս մասին դաշինքի ղեկավարը գրել է իր Twitter-ում։
«Լավ զրույց ունեցանք ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկուսս էլ շեշտեցինք ՆԱՏՕ-ի պահպանվող նշանակությունն ու պաշտպանական ծախսերի ավելացման կարեւորությունը»,- գրել է նա։