Մալազիայում ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը
Международные новостиՄալազիայի վարչապետ Նաջիբ Ռազաքի հակառակորդները մայրաքաղաք Կուալա Լումպուրի կենտրոնում բողոքի ակցիա են սկսել` պահանջելով վարչապետի հրաժարականը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տարբեր լրատվամիջոցների տվյալներով` բողոքարարների թիվը 500-ից հասնում է մինչև մի քանի հազարի:
Կուալա Լումպուրի կենտրոնում շատ փողոցներ փակվել են, հայտնվել են ոստիկանական բարիկադներ: Երկրի իրավապահ մարմինների ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ ցուցարարներին ցրելու համար թույլատրվելու է օգտագործել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Վարչապետի կողմնակիցները, ովքեր կարմիր շապիկներ են կրում, ևս ցույց են իրականացնում` ի պաշտպանություն կառավարության: Ոստիկանության աշխատակիցները խոստացել են անել ամենը, որպեսզի հակառակորդ ճամբարի ներկայացուցիչները ցույցերի ժամանակ չհանդիպեն: