Ֆիլիպինների նախագահը գովաբանել է Պուտինի առաջնորդական որակները
Международные новостиՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Պերուում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն իր հիացմունքն է հայտնել վերջինիս առաջնորդական որակների առթիվ և հավելել, որ Պուտինը մեծ տերություն է ներկայացնում:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Դուտերտեն նաև նշել է, որ «արևմտյան երկրներն այսօր փորձում են հարձակվել փոքր երկրների վրա և վախեցնել նրանց»: Որպես օրինակ ֆիլիպինցի առաջնորդը բերել է ԱՄՆ-ի ագրեսիան, որը հակամարտություններ է ծնում տարբեր երկրներում` Վիետնամում, Կորեայում, Իրաքում, Աֆղանստանում:
Պուտինն, իր հերթին, շնորհավորել էիր ֆիլիպինցի գործընկերոջը նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որոնք կայացել էին մայիսի 9-ին: Պուտինը հիշեցրել է, որ այդ օրը Ռուսաստանում նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տարեդարձը:
Դուտերտեն նախկինում կտրուկ հայտարարություններով էր հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին՝ նրան «անառակի որդի» անվանելով: Բացի այդ, նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին հիմար էր անվանել, ինչպես նաև գրողի ծոցն էր ուղարկել Եվրամիությանը:
Պուտինի և Դուտերտեի երկկողմ հանդիպումը կայացել է Լիմայում, որտեղ շաբաթ բացվել է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովը