Ռիո դե Ժանեյրոյում վթարի է ենթարկվել ոստիկանական ուղղաթիռը
Международные новостиԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում վթարի է ենթարկվել ոստիկանական ուղղաթիռը, որի հետեւանքով մահացել է 4 իրավապահ, հաղորդում է «Ռեյթերսը»։
Դեռեւս հայտնի չէ միջադեպի պատճառը։ Հնարավոր պատճառների թվում նշվում է հրաձգությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Վերջին ժամանակներս Ռիո դե Ժանեյրոյում բռնությունների ալիք է սկսվել։ Տնտեսական անկումը, գործազրկության աճը, բյուջեի դեֆիցիտը հանգեցրել են հանցավորության աճի եւ ոստիկանության հետ բախումների։