Կարծում եմ նորընտիր նախագահին պետք է հնարավորություն տան. Օբամա
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում այլ երկրների բնակիչներին չշտապել եզրակացություններ կատարել, թե ինչ քաղաքականություն կիրականացնի երկրի ապագա նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է TASS-ը:
«Կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի ողջ աշխարհում չշտապեն եզրակացություններ կատարելիս և նորընտիր նախագահին հնարավորություն տան՝ հավաքելու թիմ, ծանոթանալ ընթացկ հարցերին, որոշել, թե ինչպիսին կլինի իր քաղաքականությունը»,- ասել է Օբաման Պերուի մայրաքաղաք Լիմայում քաղաքացիական երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ «այն, թե ինչպես է մարդը անցկացնում իր նախընտրական քարոզարշավը, միշտ չէ, որ համընկնում է նրա հետ, թե ինչպես է երկիրը ղեկավարում»: