Թոնի Բլերը հույս ունի Brexit –ի օգնությամբ քաղաքականություն վերադառնալ
Международные новостиՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007թթ) հույս ունի քաղաքականություն վերադառնալ ու առանցքային դեր կատարել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացում, գրել է The Sunday Times թերթը։
Պարբերականը նշում է, որ Բլեյրը «Ուայթհոլի մոտ ինստիտուտ է ստեղծելու ու արդեն բանակցել է որոշ նախարարների հետ՝ ձգտելով նորից վերադառնալ քաղաքականություն»։ «Նա համարում է, որ բրիտանական քաղաքականությունում հսկայական բաց տեղ կա, որը ինքը կարող է լրացնել»,- մեջբերում է թերթն իր աղբյուրին։
Ընդ որում նախկին վարչապետը համակրանք չի տածում ոչ գործող վարչապետ Թերեզա Մեյի, ոչ էլ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդեպ՝ նրանց համարելով ոչ մրցունակ գործիչներ։
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքներով հաղթել են եվրաինտեգրմնան հակառակորդները ՝ բրիտանացիների 51․9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից երկրի դուրս գալուն։ Թերեզա Մեյը, որը վարչապետ է դարձել Դեւիդ Քեմերոնի հրաժարականից հետո, խոստացել է կատարել ժողովրդի կամքը ու մինչեւ 2017-ի մարտը սկսել անդամակցությունը դադարեցնելու երկամյա գործընթացը։