Իսրայելում ավելի քան 60 մարդ է տուժել ավտովթարի հետեւանքով
Международные новостиԻսրայելի կենտրոնում ավտովթարի ժամանակ ավելի քան 60 մարդ է տուժել, հայտնել են ոստիկաններն ու բժիշկները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին» ։
Առավոտյան ծանրաբեռնված ժամերին կորցնելով կառավարումը Խոլոն քաղաքի մոտ բանուկ խաչմերուկում՝ ուղեւորատար ավտոբուսը բախվել է մեկ այլ ավտոբուսի ու եւս մի քանի մեքենաներ վնասել։
«Բժիշկները 61 տուժածների բուժօգնություն են ցուցաբերել։ Մի 28 տարեկան կնոջ վիճակը միջին ծանրության է, մնացածը թեթեւ վնասվածքներ են ստացել»,- ասվում է շտապ օգնության ծառայության հաղորդագրության մեջ։
Ոստիկաններն ասում են, որ փորձում են արագ վերականգնել երթեւեկությունն այդ հատվածում ու հասկանալ վթարի պատճառները։