Ապաստան փնտրող թուրքերի թիվը աճել է
Международные новостиԿտրուկ աճել է Թուրքիայի այն քաղաքացիների թիվը, ովքեր ապաստան են խնդրում Գերմանիայի իշխանություններից, հաղորդում է Deutsche Welle-ն:
2016թ.-ի հունվարից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիների կողմից ստացվել է 4437 դիմում, ովքեր ցանկանում են փախստականի կարգավիճակ ստանալ: Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային ծառայության տվյալներով, նախորդ տարի նման խնդրագրերի թիվը կազմել է 1767, իսկ 2014թ.-ին՝ 1806: