Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 120-ի
Международные новостиՀնդկական Ուտար-Պրադեշ նահանգում ռելսերից ուղևորատար գնացքի վագոնների դուրս գալու հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի։ Այս մասին հայտնում է Hindustan Times պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 100 զոհի և 200 տուժածի մասին։
Ներկայում վագոններից դուրս են բերվել 116 մարդկանց մարմինները, ևս 4 դի արգելափակված է մնում վագոններից մեկում։
Տեղի ունեցածի հստակ պատճառը դեռևս պարզված չէ։ Ռելսերից դուրս են եկել 14 վագոններ։ Ընդհանուր առմամբ գնացքում եղել է մոտ 500 ուղևոր, մեծամասնությունը ողբերգության պահին քնած է եղել։