Մերկելը պատրաստ է 4-րդ անգամ պայքարել
Международные новостиԱՆգելա Մերկելը պատրաստ է 4-րդ անգամ պայքարել Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար։ Այս մասին նա հայտարարել է իր կուսակցության նախագահների խորհրդի նիստի ժամանակ։
Նշենք, որ առաջին անգամ կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելն ընտրվել է 2005 թվականին։
Անցկացված հասարակական կարծիքի տվյալներով, գերմանացիների 55 տոկոսը պատրաստ է կրկին իր ձայնը տալ ներկա կանցլերին, իսկ 39 տոկոսը դեմ է նրա վերընտրվելուն։