Ահաբեկչական ակտ Քաբուլի մզկիթներից մեկում. կա առնվազն 30 զոհ և 50 վիրավոր
Международные новостиՔաբուլի շիիթական մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով մահացել է առնվազն 32 մարդ: Պայթուցիկ սարքն աշխատեցրել է մահապարտ ահաբեկիչը։
DPA գործակալությունը հաղորդում է, որ պայթյունը որոտացել է երկուշաբթի օրվա ցերեկը` Աֆղանստանի մայրաքաղաքի Դար ուլ-Աման թաղամասի մզկիթում: Ահաբեկիչ-ինքնասպանը մտել է մզկիթ և աշխատեցրել պայթուցիկ սարքը:
Նշվում է, որ հարձակման հետևանքով 32 մարդ է մահացել, ևս 50 մարդ վնասվածքներ է ստացել: