Թուրքիայում նոյեմբերի 22-ին կկայանա գյուլենականների գործով առաջին դատական նիստը
Международные новостиԹուրքիայում նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցիկ կրոնական կազմակերպության` «Հիզմեթ հարեքեթի»-ի բարձրաստիճան անդամների դատավարության առաջին դատական նիստը:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Դատավարությունը տեղի կունենա նոյեմբերի 22-25-ը Անկարայի ծանր հանցագործությունների 4-րդ դատարանում:
Մեղադրանք է առաջադրված 73 անձի նկատմամբ, բայց դատավարությանը ներկա կլինեն միայն 6 մեղադրյալներ, քանի որ մնացյալները գտնվում են փախուստի մեջ:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Գյուլենի եւ նրա համայնքի բարձրաստիճան անդամների վերաբերյալ մոտ 2 տարի առաջ թղթածրար է կազմել եւ սկսել հետախուզական գործողություններ իրականացնել:
Բոլոր մեղադրյալները, այդ թվում Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են զինված կազմակերպություն հիմնելու եւ ղեկավարելու, սահմանադրական կարգը խախտելու, կառավարությունը տապալելու փորձի, քաղաքական եւ ռազմական լրտեսության հատկանիշներով: