Թուրքիայի 13 նահանգում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել
Международные новостиԹուրքիայի 13 նահանգում համաժամանակյա գործողություն է իրականացվել գյուլենականներին ձերբակալելու նպատակով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում իրականացվող գործողության ժամանակ իրավապահ մարմիններն ունեցել են 40 անձի, որոնց թվում 17-ը կանայք են, ձերբակալելու որոշում: Նրանցից մի քանիսն արդեն ձերբակալվել են:
Գործողություններն անց են կացվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Քոնյայում, Քոջաէլիում, Դիարբեքիրում, Էրզրումում, Էսքիշեհիրում, Քիրշեհիրում, Օրդուում, Ուշաքում, Հաքքարիում: