Իրանը եւ ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել տուրիստական խմբերի այցագրային ռեժիմը դյուրացնելու մասին
Международные новостиԻրանը եւ Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել զբոսաշրջիկների խմբերի համար այցագրային ռեժիմը դյուրացնելու մասին, Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հղում անելով IRNA գործակալությանը, համաձայնագիրը երկու երկրների հյուպատոսական դեպարտամենտների տնօրեններ Ալի Չագինին եւ Եվգենի Իվանովը ստորագրել են հյուպատոսական համագործակցության հարցերի իրանա-ռուսական հանձնաժողովի՝ նոյեմբերի 22-ին Թեհրանում կայացած հինգերորդ նիստի ընթացքում:
Ինչպես նշել Է ՏԱՍՍ-ը, կողմերը հանդես են եկել երկու երկրների հյուպատոսական ծառայությունների միջեւ երկխոսության շարունակման օգտին:
Լուսանկարը` EPA