Օբաման վերջին անգամ հանձնել է Ազատության նախագահական մեդալները
Международные новостиՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ Սպիտակ տանը երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևը` Ազատության նախագահական մեդալ է հանձնել 21 մարդու:
Այս մասին տեղեկացնում է Huffington Post պարբերականը:
Ազատության նախագահական մեդալներ ստացած անձանց շարքում են դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Թոմ Հենքսը և երգչուհի Դայանա Ռոսը, բարերարներ Բիլ և Մելինդա Գեյթսերը, ճարտարապետ Ֆրանկ Գերին, գիտնական Մարգարետ Հեմիլտոնը, աթլետներ Քարեեմ Աբդուլ-Ջաբբարը և Մայքլ Ջրդանը:


