Պաշտոնական Անկարան արձագանքել է ԵԽ որոշմանը
Международные новостиՊաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել Եվրախորհրդարանում ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները սառեցնելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, խնդրի առնչությամբ խոսել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:
«Առաջարկը միակողմանի է, չի համապատասխանում իրականությանը, ժողովրդավարական չէ: Ընդունված որոշումը համարում ենք առոչինչ, դա լրջորեն ընդունելու որոշում չէ»,- հայտարարել է նա:
Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործըթացը սառեցնելու մասին առաջարկը: Առաջարկն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ ձայներով: Եվրախորհրդարանի 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Թեպետ ԵԽ ընդունած առաջարկը չունի օրենքի ուժ, սակայն այն կարևոր ուղերձ է համարվում Եվրամիությանն ու դրա անդամ պետությունների ղեկավարությանը: Ակնկալվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ: