Հարավային Կորեայի բնակիչների շուրջ 80 տոկոսը հանդես է գալիս երկրի նախագահի պաշտոնազրկման օգտին
Международные новостиՀարավային Կորեայի բնակիչների շուրջ 80 տոկոսը հանդես Է գալիս խոշոր կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ երկրի նախագահ Պան Կըն Հեի պաշտոնազրկման օգտին, եւ միայն 15 տոկոսն Է դրան դեմ:
Դա հետեւում Է REALMETER սոցիոլոգիական եւ մարկետինգային գործակալության կողմից հասարակական կարծիքի հարցման տվյալներից, որոնք հրապարակվել են նոյեմբերի 24-ին:
Նրա տվալների համաձայն՝ Հարավային Կորեայի բնակիչների 80 տոկոսը ցանկանում Է նախագահ Պան Կըն Հեի պաշտոնաթողությունը, որին երկրի դատախազությունը նախնական կարգով սկանդալի մեղսակից Է ճանաչել՝ պետության գործերին Ցոյ Սուն Սիլ անունով նրա ընկերուհու միջամտությամբ:
Հարցման մասնակիցների 5 տոկոսը չի հստակեցրել իր դիրքորոշումը:
Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը ծավալվել Է այն բանից հետո, երբ Պան Կըն Հեն հրապարակավ ներողություն խնդրեց նախագահական ելույթների տասնյակ տեքստերի այսպես կոչված «արտահոսքի» համար, որոնց նրա մտերիմ ընկերուհին՝ Ցոյ Սուն Սիլը ծանոթացել Էր, նախքան դրանք կընթերցվեին հանրության առջեւ: Բացի այդ, չԷր բացառվում, որ Ցոյ Սուն Սիլը յուրացրել Է բիզնես-կորպորացիաներից հավաքված 70 մլն դոլար միջոցների մի մասը՝ արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու եւ Հարավային Կորեայի առավել հեղինակավոր բուհերից մեկում իր դստեր ուսո ւմնառության դիմաց վճարելու համար:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Հարավային Կորեայի ընդդիմությունը ձգտում Է դեկտեմբերի սկզբին քվեարկություն անցկացնել Պան Կըն Հեի պաշտոնազրկման շուրջ:
Ինչպես նշում Է «Ռյոնհապ» գործակալությունը, ներկայում Ազգային ժողովում ընդդիմության ուժերի 172 պատգամավորներ պաշտպանում են պաշտոնազրկումը: Որպեսզի դրան հավանություն տրվի, անհրաժեշտ Է «Սենուրիդան» կառավարող կուսակցությունից առնվազն 28 պատգամավորների աջակցությունը: Դրա հետ միասին դիտորդները չեն բացառել, որ պաշտոնազրկմանը դեմ կարող են քվեարկել նաեւ առանձին ընդդիմադիրներ:
Հարավային Կորեայի Սահմանադրության համաձայն, նախագահին չի կարելի ենթարկել հետաքննության, սակայն ակնկալում են, որ Պան Կըն Հեն կամավոր ցուցմունքներ կտա: Համենայն դեպս նա խոստացել Էր դա անել նոյեմբերի 4-ին ժողովրդին հղած ուղերձում:
Սկանդալը հանգեցրել Է այն բանին, որ բնակչության կողմից Պան Կըն Հեին աջակցության մակարդակն ընկել Է մինչեւ 5 տոկոս, երկրում ցույցեր են անցկացվել նրա պաշտոնաթողության պահանջով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: