Դիարբեքիրում թուրք զինվոր է սպանվել
Международные новостиԴիարբեքիրի Լիջե գավառում նոր բախում է տեղի ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրք զինվորականության միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բախման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժշկական միջամտությանը` նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Լիջեում գործողությունները շարունակվում են: