Իրաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 125–ի
Международные новостиԻրաքի Հիլլա քաղաքի արեւելքում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունը 125 մարդու կյանք է խլել, եւս 95-ը վիրավորվել են։ Նման տվյալներ է ներկայացնում «Աշ Շարկ» պորտալը՝ վկայակոչելով Իրաքում իր բժշկական աղբյուրները։
Ականապատ բեռնատարը պայթել էր Բաղդադից 120 կմ հարավ ընկած Բաբել նահանգում՝ Հիլլայի ավտոկայաններից մեկում։ Մահապարտի իրականացրած ահաբեկչությունից զոհվել էին մի քանի տասնյակ իրանցի ուխտավորներ, որոնք վերադառնում էին մոտակայքում գտնվող Քերբելա շիական սրբավայրից։