Յանուկովիչն ասել է, թե որն էր իր գլխավոր սխալը Մայդանի ժամանակ
Международные новостиՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնել է, որ իր գլխավոր սխալը 2014-ին Ուկրաինայում ռազմական դրություն չհայտարարելն էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես մի շարք սխալներ եմ գործել, բայց գլխավոր սխալս եղել է այն, որ իմ մեջ ուժ չգտա զորքեր մտցնել ու Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարել, դա արմատականներին կանգնեցնելու միակ միջոցն էր, բայց ես չգնացի արյունահեղության»,- ասել է նա նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ։