«Եփրատի վահան» գործողության շրջանակներում վիրավորվել է ևս 5 թուրք զինծառայող
Международные новостиԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վիրավորվել է ևս 5 թուրք զինծառայող։
Միջադեպը գրանցվել է Էլ Բաբի շրջանում՝ ԴԱԻՇ-ի զինյալների իրականացրած հարձակման ժամանակ։ Վիրավոր զինծառայողներին բուժում ստանալու համար տեղափոխել են Քիլիսի հիվանդանոց (Թուրքիա)։
Մինչ այդ թուրքական մամուլը գրել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում երկու օրում տվել է 5 զոհ և մեկ տասնյակից ավելի վիրավոր։