Մադրիդում բախումներ են տեղի ունեցել Ֆիդել Կաստրոյի կողմնակիցների և հակառակոդների միջև
Международные новостиՄադրիդում Կուբայի դեսպանատան մոտ այսօր հավաքվել են Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կողմնակիցներն ու հակառակորդները:
Ինչպես հաղորդում է իսպանական El Confidencial-ը, Կաստրոյի կողմնակիցներն իրենց հետ բերել էին Կուբայի և Իսպանիայի Կոմունիստական կուսակցության դրոշները` միևնույն ժամանակ տարբեր կարգախոսներ հնչեցնելով, ինչպես օրինակ «Կեցցե՛ Կուբան, Ֆիդելը և Չե Գևարան»:
Հակառակորդների թվում են եղել այն անձինք, ովքեր ծնվել են Կուբայում և դեմ են եղել Կաստրոյի քաղաքական ռեժիմին: Ցուցարարները միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցրել, ինչի հետևանքով մարդկանց խմբերի միջև վեճեր են ծագել: Ոստիկանությունն ստիպված է եղել միջամտել և բաժանել ցուցարարներին: