Թուրքիայում ձերբակալել են «Ամերիկայի ձայնի» թղթակցին
Международные новостиԹուրքական իշխանությունները Դիարբեքիրում ձերբակալել են «Ամերիկայի ձայնի» արտահաստիքային թղթակից Հաջիջան Ֆարքինին:
Նրա ձերբակալության մանրամասները նախօրեին ներկայացրել է ընտանիքի ընկերը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆարքինի ձերբակալության պատճառը չի նշվել: Նրա ընտանիքն ասում է, որ շրջանում հայտարարված արտակարգ դրության պատճառով նույնիսկ փաստաբանն արդեն 5 օր է՝ չի կարողանում նրա հետ կապվել: